Հայաստանի առանձին շրջաններում հունիսի 26-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 29-31 աստիճան, երեկոյան՝ 22-24 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 21-26 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 20-24, նախալեռնային շրջաններում՝ 26-28 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 17-22 աստիճան։
Լոռու մարզում սպասվում է 22-25 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 23-26, հովտային շրջաններում՝ 27-30 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 20-24, նախալեռնային շրջաններում՝ 25-30 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 28-31 աստիճան, հովտային շրջաններում՝ 30-32 աստիճան տաքություն։ Արմավիրում կեսօրին կդիտվի 30-32 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 20-24 աստիճանի, լեռնային շրջաններում՝ 29-32։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 17-21 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 21-24, հովտային շրջաններում՝ 28-30 աստիճան տաքություն։
Արցախում հունիսի 26-ին կանխատեսվում է անձրև, հայտնում է Yandex․com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչև 21 աստիճան Ցելսիուսի, երեկոյան կնվազի մինչև 19 աստիճան: Քամին հյուսիսային է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։





































