Վերաքննիչ դատարանը վերացրեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի տնային կալանքը՝ անփոփոխ թողնելով նրա բացակայելու արգելքը։
Միևնույն ժամանակ նա բեկանեց Առաջին ատյանի դատարանի որոշումը «իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի» համար նրան 2 տարվա ազատազրկման դատապարտելու մասին և ուղարկեց հետ՝ նոր քննության։
Դատավոր Էդգար Մանասյանի նախագահությամբ խորհրդակցական սենյակ հեռացած դատարանը որոշումը քննարկել է ավելի քան 2 ժամ։
Մեկնաբանելով դատարանի որոշումը, Աջապանյանն ասաց որ ամբողջովին բավարարված չէ որոշումից, քանի որ իրեն չարդարացրին։
«Ես պատրաստ եմ ամենալավին էլ, ամենավատին էլ, ես ազատ եմ եղել մինչև, էդ ժամանակ ու դրանից հետո»,- մեկնաբանել է նա։
Ինչ վերաբերում է կալանքը որպես խափանման միջոց դադարեցնելուն, աջապահյանը կատակել է։
«Ավելի լավ էր՝ պահեին, ֆուտբոլ էի նայում գիշերները, հիմա չպիտի կարողանամ նայել»,- ասել է նա։
Խոսելով իշխանություններին ապագայում նույնպես քննադատելու մասին, Աջապահյանն ասել է, որ իր գոյությունն արդեն իսկ վնաս է իշխանությունների գաղափարին։
«Պիտի քննադատեմ, բա։ Չէ՛, պիտի շոյեմ գլուխները»,- հեգնել է Աջապահյանը։
Աջապահյանը 2025 թվականի հոկտեմբերի 3-ին դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման՝ «իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի» համար։ Փետրվարի 6-ին դատարանն արքեպիսկոպոսի նկատմամբ կիրառել էր տնային կալանք, իսկ մարտի 18-ին այդ որոշումը թողել էր անփոփփոխ, սակայն թույլատրել էր մասնակցել կիրակնօրյա պատարագներին և Սուրբ հաղորդություն ստանալ։




































