«Հայաստան» դաշինքի համակիրների՝ ընտրակաշառք տալու և ստանալու ենթադրյալ դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում խուզարկություններ են իրականացվում Գյումրի համայնքի ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Կարեն Սիմոնյանի բնակարանում, Armenia Today-ին հաստատել է ՀԿԿ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Ավելի վաղ AntiCor հակակոռուպցիոն հարթակի փորձագետ Աբրասիմ Աթոյանը հրապարկել էր խուզարկության տեսանյութը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն սպառնացել էր «ջախջախել» ընդդիմությանը և կոչ էր արել ընտրությունների արդյունքների հետ անհամաձայն քաղաքացիներին հեղափոխություն անել և փոխել իշխանություններին։ Նա նշել էր, որ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, «Ուժեղ Հայաստան» դաշինքի ղեկավար Սամվել Կարապետյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը «պետք է ջախջախվեն իրենց բներում»։





































