Հայաստանում Ռուսաստանի դաշնության (ՌԴ) դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա՝ ՀՀ ղեկավարության կողմից ԵՄ հետ մերձեցման քայլերի հետ խորհրդակցության, հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:
«Կոպիրկինը կանչվել է Մոսկվա՝ խորհրդակցությունների՝ կապված Եվրոպական միության հետ մերձեցմանն ուղղված Հայաստանի ղեկավարության քայլերի հետ, որոնք վնաս են հասցնում ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցությանը»,- ասված է ՌԴ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
ՌԴ-ից հնչող հայտարարությունների ֆոնին կասեցվել էր Հայաստանից ներկրված ալկոհոլային արտադրանքի առանձին խմբաքանակների իրացումը, ինչպես նաև ՌԴ ներկրվող հայկական ելակը հետ էր ուղարկվել Բագրատաշենի անցակետից։ ՌԴ-ն սահմանափակել էր ՀՀ-ից ծաղիկների, մրգերի ու բանջարեղենի մատակարարումը։
Մայիսի 22-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Եվրամիությանն անդամակցելու որոշման պարագայում Հայաստանը կկորցնի որոշակի արտոնություններ, երկրի համար կսահմանվեն մաքսատուրքեր, ինչպես նաև կփոխվեն գազի և էլեկտրաէներգիայի սակագները։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել հայկական իշխանություններին կողմնորոշվել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, իսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն զգուշացրել էր ԵԱՏՄ արտոնությունների հնարավոր կորստի մասին:




































