• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
28 Հուլիս 2026 03:52
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Զինվորի անվտանգությունն առաջնահերթություն է. Կարապետյանը՝ իսրայելցի փորձագետի ներգրավման քննադատության մասին

Զինված ուժեր,
19 Մարտ 2026 16:43
ShareShareShare
Զինվորի անվտանգությունն առաջնահերթություն է. Կարապետյանը՝ իսրայելցի փորձագետի ներգրավման քննադատության մասին
telegram

«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը պատասխանել է Իրան-Իսրայել հակամարտության սրման, իսրայելա-ադրբեջանական համագործակցության ֆոնին Հայաստանի անվտանգության ծրագրի մշակմանն իսրայելցի մասնագետ Զվիկա Խայմովիչի ներգրավման քննադատությանը:

Կուսակցությունը ծրագիրն ու դրա մշակմանը մասնակցած փորձագետներին ներկայացրել էր մարտի 18-ին Երևանում:

Նրա խոսքով՝ կուսակցությունը ելնում է զինծառայողների անվտանգության ապահովման առաջնահերթությունից և մտադիր է ներգրավել միջազգային առաջատար փորձագետների: Հենց այս տրամաբանությամբ Հայաստանի ՀՕՊ համակարգի վերականգնման ծրագրի մշակմանն է ներգրավվել իսրայելցի մասնագետը:

Կարապետյանը նշել է, որ Խայմովիչն աշխարհի հակաօդային պաշտպանության 5 լավագույն մասնագետներից է՝ ընդգծելով, որ նրան և իր թիմին ներգրավելու համար մեծ ջանքեր են գործադրվել։ Նա նաև հիշեցրել է, որ 2020 թվականին հայկական կողմի կորուստների զգալի մասը կապված էր ՀՕՊ համակարգի թերությունների հետ և հավելել, որ Հայաստանը պետք է զարգացնի համագործակցությունը՝ հաշվի առնելով տարածաշրջանի այլ երկրների փորձը:

«Երբ ձեր որդիները լինեն դիրքերում, իրենց գլխավերևում՝ Բայրաքթար, այդ ժամանակ էլ կասեք՝ ինչո՞ւ եք բերել մասնագետի, որը պետք է այդ Բայրաքթարը չեզոքացնելու տարբերակներ առաջարկի։ Թե՞ կասեք, որ դա ճիշտ որոշում էր։ Այդ մոտեցմամբ էին առաջնորդվում 2020-ին, երբ հայկական ուժերն ամբողջությամբ դուրս չէին եկել դիրքեր, որովհետև կենտրոնից Ադրբեջանին չսադրելու հրաման էր եկել»,- հայտարարել է Կարապետյանը։

Նա հավելել է, որ նման մոտեցումը հանգեցրել էր անձնակազմի և տեխնիկայի զգալի կորուստների 44-օրյա պատերազմի արդեն իսկ առաջին օրը:

Կարապետյանն ընդգծել է իրենց թիմի և գործող իշխանությունների մոտեցումների տարբերությունը երկրի անվտանգության ապահովման հարցում։

«Մենք ասում ենք՝ զինվորի կյանքն ու անվտանգությունն առաջնային են, իրենք առաջնային են համարում քաղաքական նպատահահարմարությունը»,- նշել է նա։

Ըստ կուսակցության խորհրդի անդամի՝ թիմը մտադիր է հասնել լիարժեք ՀՕՊ համակարգի ստեղծմանը ոչ թե հայտարարությունների մակարդակով, այլ գործնականում:

«Հասկանալու համար՝ իրապես ունե՞նք պաշտպանված երկինք մինչև պատերազմը, թե՞ ոչ, պետք է դիմել աշխարհի լավագույն ՀՕՊ համակարգն ունեցող երկրին և ներգրավել դրա ստեղծողներին պրոֆեսիոնալ խորհրդատվության համար։ Այս պահին այդ երկիրն Իսրայելն է»,- ասել է Կարապետյանը։

Նա նաև մեկնաբանել է Իսրայելի և տարածաշրջանի երկրների հարաբերությունների հետ կապված մտավախությունները՝ նշելով, որ նման կապերը ձևավորվում են համագործակցության միջոցով, և Հայաստանը պետք է գնա նույն ճանապարհով:

Նախօրեին ծրագրի շնորհանդեսի ժամանակ Խայմովիչը հայտարարել էր, որ ազգային անվտանգության համակարգը պետք է հաշվի առնի ժամանակակից սպառնալիքները, ներառյալ՝ անօդաչու թռչող սարքերն ու հրթիռային համակարգերը և համադրի տեխնոլոգիական լուծումները պաշտպանական մոտեցումների փոփոխության հետ: Նրա խոսքով՝ ծրագիրը պետք է դառնա գործնական ուղեցույց որոշումների կայացման համար:

Միջոցառմանը ելույթ ունեցած հատուկ ստորաբաժանումների պատրաստման հույն մասնագետ Էֆտիմիս Տուրտիդիսն, իր հերթին, ընդգծել էր, որ անվտանգության մակարդակն ուղղակիորեն կախված է զինված ուժերի պատրաստվածությունից և հատուկ ստորաբաժանումների դերից:

«Ուժեղ Հայաստանը» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ մարտի 18-ին ներկայացրել էր «Ուժեղ խաղաղություն» անվտանգային ծրագիրն ու հայտարարել թիմին միացած միջազգային փորձագետների, այդ թվում՝ Խայմովիչի մասին։

Խայմովիչը Կարապետյանի թիմում ներգրավված է հակաօդային պաշտպանության և ժամանակակից սպառնալիքներին դիմակայելու ռազմավարության մշակման ուղղությամբ։ Նա ավելի քան երեք տասնամյակ ծառայել է Իսրայելի ռազմաօդային ուժերում, 2015-2018 թվականներին ղեկավարել է երկրի ՀՕՊ համակարգը։ Խայմովիչն իր ելույթում հայտարարել էր, որ ուժեղ անվտանգությունը հնարավոր է միայն ուժեղ առաջնորդության, ճիշտ որոշումների և միասնական աշխատանքի շնորհիվ։

 

telegram
Tags: «Ուժեղ Հայաստան» կուսակցությունԶվիկա ԽայմովիչՆարեկ Կարապետյան

Հարակից հրապարակումներ

Վայոց ձորում ՊՆ սանիտարական ավտոմեքենա է շրջվել․ կա տուժած

Վայոց ձորում ՊՆ սանիտարական ավտոմեքենա է շրջվել․ կա տուժած

24 Հուլիս 2026 18:45

Վայոց ձորի մարզում ՀՀ պաշտպանության նախարարության շտապօգնության մեքենա է շրջվել, տուժել է մեկ մարդ, հայտնել է Պաշտպանության նախարարությունը։ Ավելի վաղ...

Մահացած զինվորի գործով կա 2 ձերբակալված. ԶԼՄ

Մահացած զինվորի գործով կա 2 ձերբակալված. ԶԼՄ

22 Հուլիս 2026 23:58

Հուլիսի 21-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկում մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանի գործով կա երկու ձերբակալված, հայտնում է «Ժողովուրդ»-ը։ Ըստ թերթի՝ զինծառայողին...

ՊՆ զորամասում զինծառայող Նարեկ Թորոսյանը մինչև մահանալը ծեծի է ենթարկվել. ԶԼՄ

ՊՆ զորամասում զինծառայող Նարեկ Թորոսյանը մինչև մահանալը ծեծի է ենթարկվել. ԶԼՄ

22 Հուլիս 2026 14:16

Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում մահացած զինծառայող Ն․Թ․-ն մինչև մահանալը ծեծի է ենթարկվել, գրում է ArmLur.am-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ News.am-ի...

СК возбудил дело после смерти военнослужащего в воинской части

ՔԿ-ն հայտնել է ՊՆ զորամասերից մեկի զինծառայողի մահվան մասին

21 Հուլիս 2026 21:42

ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են հուլիսի 21-ին Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի զինծառայող Ն․Թ․-ի մահվան մասին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական...

Կառավարությունը շուրջ 3,5 մլն դոլար է հատկացրել ԱԱԾ տեխնիկական վերազինմանը

«Պատիվ ունեմ» ծրագիրն առաջարկել են ներդնել ԱԱԾ-ում

21 Հուլիս 2026 00:51

Հայաստանում առաջարկում են «Պատիվ ունեմ» ծրագիրը ներդնել նաև Ազգային անվտանգության ծառայությունում։ Օրենսդրական փաթեթը հրապարակվել է e-draft հարթակում և ներառում է...

Էդիկ Մալոյանը ձերբակալվել է. «Ուժեղ Հայաստան»-ը դա կապել է քաղաքական հայացքների հետ

Գնդապետ Մալոյանին ձերբակալել են ՊՆ հրահանգը չկատարելու պատճառով. ԶԼՄ

03 Հուլիս 2026 09:32

Գնդապետ Էդիկ Մալոյանին ձերբակալել են ընտրություններից առաջ Պաշտպանության նախարարության ղեկավարության քաղաքական հրահանգները չկատարելու պատճառով, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով...

Load More
Xosum
  • Լուրեր
Суд заочно арестовал обвиняемого по делу о руководстве криминальной иерархией 

Մոր սպանության մեջ մեղադրվող եղբայրներից մեկը կգտնվի բժշկական հսկողության ներքո

28 Հուլիս 2026 00:27
Հայաստանը դրժել է Ռուսաստանի դեմ քայլեր չձեռնարկելու խոստումը. Զախարովա

ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր․ Զախարովա

27 Հուլիս 2026 23:25
Иран и США обменялись новыми ударами

Թրամփն անընդունելի է համարել Թուրքիային F-35-ների վաճառքի վերաբերյալ ցուցումները

27 Հուլիս 2026 22:56
ԵՄ առաքելությունը չպետք է դառնա քաղաքական գործիք․ Ամստերդամ

Եկեղեցու դեմ պայքարն «անհեռանկար է»․ Ամստերդամ

27 Հուլիս 2026 22:13
Партия Самвела Карапетяна представила концепцию безопасности Армении с акцентом на технологии и защиту неба

Կարապետյանը ՀՀ տնտեսական քաղաքականությունը համեմատել է Էստոնիայի ու Վրաստանի հետ

27 Հուլիս 2026 21:26
В Грузию не пропустили более 22 тысяч роз из Армении

ՌԴ-ն հայտնել է, որ կանխել է Բելառուսի տարածքով հայկական վարդերի ներմուծման փորձը

27 Հուլիս 2026 21:00
В Баку на «суде» против пленных Ишханян и Бабаян заявили о непризнании вины

Բաքվում շարունակվել է Արցախի նախկին առաջնորդների վերաքննիչ բողոքների գործով «դատը»

27 Հուլիս 2026 20:27

Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում խոսել է տնտեսական խնդիրների մասին

27 Հուլիս 2026 19:37
Ռոբերտ Հովհաննիսյանը դարձել է Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Ռոբերտ Հովհաննիսյանը դարձել է Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

27 Հուլիս 2026 19:31
Իրանը բացել է օդային տարածքի մի մասը քաղաքացիական չվերթերի համար

Իրանն ադրբեջանական AzTV հեռուստաալիքը ներառել է «թշնամական ԶԼՄ-ների» ցանկում

27 Հուլիս 2026 18:59
ԶՊՄԿ-ն գլխավորել է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը

ԶՊՄԿ-ն գլխավորել է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը

27 Հուլիս 2026 18:34
Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգել կնոջը. գերու փաստաբանը դիմել է Ալիևին

Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգել կնոջը. գերու փաստաբանը դիմել է Ալիևին

27 Հուլիս 2026 18:34
Armat Media: Апелляционный суд признал незаконным обыск в редакции

Վերաքննիչ դատարանն ապօրինի է ճանաչել Armat Media-ում իրականացված խուզարկությունը

27 Հուլիս 2026 17:38
Ճիշտ կառավարմամբ ՀՀ-ն կկրճատի տնտեսական տարբերությունն Ադրբեջանի հետ. Կարապետյան

Ճիշտ կառավարմամբ ՀՀ-ն կկրճատի տնտեսական տարբերությունն Ադրբեջանի հետ. Կարապետյան

27 Հուլիս 2026 17:15
Իրանը հետաձգել է առաջնորդի նշանակումը՝ անվտանգության նկատառումներից ելնեով․ NYT

Հայերը ճանաչում և հարգում էին Խամենեին․ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ

27 Հուլիս 2026 17:09
ԲՀԿ-ն Իրանի դեսպանատան մոտ կոչ է արել աջակցել Ծառուկյանի գործի արդար քննությանը

Ծառուկյանի գործը մեր ուշադրության ներքո է․ Իրանի դեսպանությունն ընդունել է ԲՀԿ նամակը

27 Հուլիս 2026 16:15
ԲՀԿ-ն Իրանի դեսպանատան մոտ կոչ է արել աջակցել Ծառուկյանի գործի արդար քննությանը

ԲՀԿ-ն Իրանի դեսպանատան մոտ կոչ է արել աջակցել Ծառուկյանի գործի արդար քննությանը

27 Հուլիս 2026 16:13
Карапетян пообещал добиваться отмены российских ограничений на армянский экспорт

Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դեմ

27 Հուլիս 2026 16:12
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը (ուղիղ)

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը (ուղիղ)

27 Հուլիս 2026 16:08

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 27-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

27 Հուլիս 2026 16:00
Արարատի մարզում 3 ավտոմեքենայի վթարից հետո 2-ի վարորդները ձերբակալվել են․ ՔԿ

Արարատի մարզում 3 ավտոմեքենայի վթարից հետո 2-ի վարորդները ձերբակալվել են․ ՔԿ

27 Հուլիս 2026 15:58
Երկու խաբեբա իրանցու պատճառով վտանգվում են հայ-իրանական հարաբերությունները. Տոնոյան

Երկու խաբեբա իրանցու պատճառով վտանգվում են հայ-իրանական հարաբերությունները. Տոնոյան

27 Հուլիս 2026 15:32
Սիբիլը ներկայացրել է Կոմիտասի պատմական ձայնի հետ ԱԲ-ով ստեղծված զուգերգը․ ԶԼՄ

Սիբիլը ներկայացրել է Կոմիտասի պատմական ձայնի հետ ԱԲ-ով ստեղծված զուգերգը․ ԶԼՄ

27 Հուլիս 2026 15:19
Չինաստանում «Հունսյա» փոթորկի պատճառով շուրջ 900 000 մարդ է տարհանվել

Չինաստանում «Հունսյա» փոթորկի պատճառով շուրջ 900 000 մարդ է տարհանվել

27 Հուլիս 2026 14:56
ԱՄՆ-ն հրապարակել է Իրանի դեմ պատերազմի նոր կորուստները․ 18 զոհ, 624 վիրավոր

ԱՄՆ-ն հրապարակել է Իրանի դեմ պատերազմի նոր կորուստները․ 18 զոհ, 624 վիրավոր

27 Հուլիս 2026 14:52
«3+3» ձևաչափը տարածաշրջանային հակամարտությունների լուծման հաջողված փորձ է․ Բաղայի

Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններ չեն ընթանում. Իրանի ԱԳՆ

27 Հուլիս 2026 14:39
Սև ծովում նավի վրա հարձակումից հետո Ուկրաինայի դեսպանը կանչվել է Ուկրաինայի ԱԳՆ

Սև ծովում նավի վրա հարձակումից հետո Ուկրաինայի դեսպանը կանչվել է Ուկրաինայի ԱԳՆ

27 Հուլիս 2026 14:34
Երևանում Lexus-ը մահացու վրաերթի է ենթարկել «Վեոլիա Ջուր»-ի աշխատակցին

Երևանում Lexus-ը մահացու վրաերթի է ենթարկել «Վեոլիա Ջուր»-ի աշխատակցին

27 Հուլիս 2026 14:29
Թուրքիայում սպանվել են իշխող կուսակցության պաշտոնյան և նրա հարազատները

Թուրքիայում սպանվել են իշխող կուսակցության պաշտոնյան և նրա հարազատները

27 Հուլիս 2026 13:34
Լոռու մարզում գործարկվել է Նարեկ Կարապետյանի խոստացած անվճար տրանսպորտը

Լոռու մարզում գործարկվել է Նարեկ Կարապետյանի խոստացած անվճար տրանսպորտը

27 Հուլիս 2026 13:29
Суд заочно арестовал обвиняемого по делу о руководстве криминальной иерархией 
Իրավունք

Մոր սպանության մեջ մեղադրվող եղբայրներից մեկը կգտնվի բժշկական հսկողության ներքո

28 Հուլիս 2026 00:27

Արագածոտնի մարզում մոր սպանության գործով կալանավորված երկու եղբայրներից մեկը կգտնվի բժշկական հսկողության ներքո։  Քննչական կոմիտեից Armenia Today-ին հայտնել են, որ...

Read moreDetails
Հայաստանը դրժել է Ռուսաստանի դեմ քայլեր չձեռնարկելու խոստումը. Զախարովա
Արցախ

ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր․ Զախարովա

27 Հուլիս 2026 23:25

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն անհնար էր, քանի որ նույնիսկ Հայաստանը չէր ճանաչում այդ տարածքը, հայտարարել...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ