«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը հայտարարել է, որ Հայաստանում տեղի ունեցող զարգացումները կարող են հանգեցնել նրան, որ Ազգային ժողովի այս գումարման աշխատանքները կընթանան առանց Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնության՝ դա գնահատելով որպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ սկսած արշավի շարունակություն։
Ամստերդամը նշել է, որ, իր գնահատմամբ, նման զարգացումը կլինի իշխանությունների վարած քաղաքականության տրամաբանական շարունակությունը, սակայն հույս է հայտնել, որ «ողջախոհությունը կհաղթի»։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու իրավունքների պաշտպանության ընթացքում ականատես է եղել, թե ինչպես են հոգևոր կառույցների դեմ պայքարող իշխանությունները, ի վերջո, պարտություն կրում, իսկ եկեղեցին հաղթահարում է ճնշումները։
«Եկեղեցու դեմ պայքարն անհեռանկար է»,- ընդգծել է փաստաբանը։
Ամստերդամը նաև հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն զգում է, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ սկսած արշավը հասարակության լայն աջակցությունը չի ստացել։ Նա իշխանություններին կոչ է արել «լռեցնել քաղաքական ամբիցիաները» և «չդավաճանել ավանդույթներին ու չխարխլել պետականության հիմքերը»։
Կարդացեք նաև՝
Առանց վարչապետի և կառավարության․ ի՞նչ է սպասվում ՀՀ նոր խորհրդարանի առաջին նիստին




































