Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին շտաբում է և ղեկավարում է մարտական գործողությունները, հայտնել է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը։
Աղբյուրի տվյալներով՝ Խամենեին, ինչպես 2025 թվականի ամռան պատերազմի ժամանակ, գտնվում է ճգնաժամային շտաբում և անձամբ ղեկավարում է ռազմական գործողությունների ընթացքը:
Այսօր Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, Թեհրանն արձագանքել է պատասխան գործողություններով։ Associated Press-ի տվյալներով՝ ԱՄՆ-ն մասնակցում է Իրանի դեմ Իսրայելի ռազմական գործողությանը։ Reuters-ը տեղեկացրել էր, որ Իրանի գերագույն առաջնորդը Թեհրանում չէ և տեղափոխվել է անվտանգ վայր։





































