Միլանում տրամվայի վթարի հետևանքով զոհվել է երկու մարդ, վիրավորվել առնվազն 40-ը, որոնցից մի քանիսը ծանր վիճակում են, հայտնում է Corriere della Sera-ն։
Գծերից դուրս գալուց հետո տրամվայը բախվել է շենքի՝ վրաերթի ենթարկելով հետիոտներին։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ մեքենան ընթանում էր մեծ արագությամբ։ Նշվում է, որ վարորդը թեթև վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։






































