Ապրիլի 1-ից ՀՀ-ում համեմատաբար ցածր կենսաթոշակները կաբարձրանան 10 000 դրամով, համեմատաբար բարձր թոշակները՝ ավելի քիչ, փետրվարի 25-ին՝ ընտրություններից 3 ամիս առաջ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Դեռևս 2 ամիս առաջ, երբ հաստատվել էր 2026-ի պետական բյուջեն, կենսաթոշակների բարձրացում նախատեսված չէր, իսկ վարչապետն էլ հայտարարում էր, թե 10 հազար դրամով թոշակառուն ի՞նչ խնդիր է կարողանալու լուծել:
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը, անդրադառնալով կառավարության այս որոշմանը, ասել է, որ դա իրենց քաղաքական ուժի և ընդդիմադիր գործընկերների հետևողական աշխատանքի արդյունք է։
Armenia Today-ը քաղաքացիների շրջանում հարցում է իրականացրել, թե ինչպե՞ս են վերաբերվում այս որոշմանը:
Կառավարության այս քայլի վերաբերյալ նրանք տարբեր կարծիքներ ունեն։ Ոմանք գովելի են համարել սա:
«Մեր երկրում ամեն ինչ OK ա»,- ասել է քաղաքացիներից մեկը:
Մյուսներն էլ նշել են՝ սա նախընտրական քայլ է:
«Ուզում են ժողովրդին տրամադրեն, որ իրենց ընտրեն»,- ասել է հարցման մեկ այլ մասնակից:
Մեկ ուրիշն էլ նշել է, որ սա «Քաղաքացիական պայմանագրի» վարկանիշի բարձրացմանն ուղղված քայլ է:
«Խաբեբայական ձև է»,- նշել է քաղաքացին:
Մանրամասները՝ տեսանյութում:





































