Երևանում հայտնաբերվել է դատախազության նախկին աշխատակցի դին, հայտնել է Shamshyan.com-ը:
Հաղորդվում է, որ տղամարդու դին հայտնաբերվել է Հրազդան գետում՝ Հաղթանակ կամրջի տակ։ Իրավապահները պարզում են՝ կատարվածն սպանությո՞ւն է, թե՞ դժբախտ դեպք։
Armlur.am կայքի տվյալներով՝ գետում հայտնաբերվել է նախկին կայազորային դատախազ Տիգրան Սուքիասյանի դին։ Այն, որ մահացածը նախկինում աշխատել է դատախազությունում, գրել է նաև Shamshyan.com-ը, սակայն չի նշել նրա անունը կամ պաշտոնը։






































