Հայաստանում փետրվարի 19-ի ցերեկը որոշ շրջաններում սպասվում են տեղումներ, տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Հովիտներում և նախալեռնային շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն և թաց ձյուն: Օդի ջերմաստիճանը փետրվարի 19-20-ին աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 7-10 աստիճանով:
Փետրվարի 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 4-8 մ/վրկ, փետրվարի 19-ին որոշ շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 14-18 մ/վրկ, լեռնային առանձին շրջաններում բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն:
Երևանում փետրվարի 19-ի ցերեկը հնարավոր է անձրև: Օդի ջերմաստիճանը կկազմի +14-ից +16: Փետրվարի 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է +2-ից +7, Կոտայքի մարզում՝ +3-ից +6 աստիճան տաքություն: Գեղարքունիքում ցերեկը սպասվում է +4-ից +8, Լոռիում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +10-ից +14-ի սահմաններում:
Տավուշի մարզում ցերեկը օդի ջերմաստիճանը սպասվում է +10-ից +14, Արագածոտնում ցերեկը սպասվում է +4-ից +7, Արարատի մարզում՝ +12 +16 աստիճան:
Արմավիրում ցերեկը սպասվում է +13-ից մինչև +16 աստիճան, Վայոց ձորում ջերմաստիճանը կկազմի +4 +7, Սյունիքի մարզում՝ +4-ից +8 աստիճան:
Ըստ Yandex-ի՝ Արցախում փետրվարի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ցերեկը ջերմաստիճանը կլինի +19:



































