Դատարանը Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կալանքը փոխարինեց տնային կալանքով, կիրառեց գրավ։ Դատական նիստի ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքով։
Համբարձումյանի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 11-ին՝ ժամը 14։00-ին։
Համբարձումյանն անցնում է 2019 թվականին հարուցված քրեական գործով և մեղադրվում է 2018 թվականի իրադարձությունների ժամանակ ցուցարարների դեմ զենք օգտագործելու մեջ։ Հոկտեմբերի 28-ին Հայաստան ժամանելուն պես Մասիսի արդեն նախկին քաղաքապետը կալանավորվել էր։





































