Ելիսեյան պալատից գողացել են մինչև 40 000 եվրո արժողությամբ սեղանի սպասք և ճենապակի, հայտնել է The Guardian-ը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պաշտոնական նստավայրից գողության գործով ձերբակալվել է պալատի աշխատակիցը, որը պատասխանատու էր արծաթե սպասքի պահպանման համար, ինչպես նաև նրա երկու հանցակից։
Հետաքննության տվյալներով՝ գողացված, այդ թվում՝ Սևրի արտադրամասի իրերը, որոնք համարվում են ազգային ժառանգության մաս, հանվել են պալատից և վաճառքի են հանվել առցանց աճուրդներում։ Գողության մասին հայտնել է պալատի գլխավոր սպասավորը, ինչը հիմք է հանդիսացել հետաքննության համար։
Իրավապահները ձերբակալվածի տնից, մեքենայից և անձնական պահարանից առգրավել են մոտ 100 իր։ Դատախազությունը կարծում է, որ աշխատակցի գույքագրման գրառումները կարող են վկայել հետագա գողությունների նախապատրաստման մասին։ Դատավարությունը նշանակված է փետրվարին։
Հոկտեմբերի սկզբին գողություն էր կատաարվել Փարիզի Լուվրի թանգարանում։ Ամբողջ գործընթացը տևել էր շուրջ 7 րոպե։ Այդ ընթացքում գողերը, քողարկվելով որպես աշխատողներ, թանգարանից գողացել էին ավելի քան 100 միլիոն դոլարի արժողությամբ թագավորական զարդեր։





































