Վարդենյաց լեռնանցքում բուք է, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Գերատեսչությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։



































