Իսլանդիան միացել է Իսպանիային, Իռլանդիային, Սլովենիային և Նիդերլանդներին՝ հայտարարելով, որ բոյկոտելու է 2026 թվականի «Եվրատեսիլ» երգի մրցույթը, հայտնում է BBC-ն։
Բոլոր հինգ երկիրն էլ հրաժարվել է մրցույթին մասնակցելուց, երբ պաշտոնապես հաստատվել էր մրցույթին Իսրայելի մասնակցությունը։
Իսլանդիայի ազգային հեռարձակող RÚV-ը հայտարարել է, որ Իսրայելի մասնակցությունն «անհամաձայնություն է ստեղծել ինչպես Եվրոպական հեռարձակողների միության (EBU) անդամների, այնպես էլ հանրության շրջանում»։
Իսրայելը հաղթել է չորս անգամ, վերջինը՝ 2018 թվականին, և երկրորդ տեղը գրավել 2025 թվականի մրցույթում։
Իսլանդիան երբեք չի հաղթել, բայց 1999 և 2009 թվականներին զբաղեցրել է երկրորդ տեղը։
«Եվրատեսիլ 2026» երգի մրցույթը տեղի կունենա Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ մայիսի 12-ին, 14-ին և 16-ին։






































