Շիրակի մարզում մի քանի դպրոցահասակի մասնակցությամբ միջադեպի առթիվ քրեական վարույթ չի նախաձեռնվել, Քննչական կոմիտեից հայտնել են Armenia Today-ին՝ անդրադառնալով ArmLur-ի հրապարակմանը՝ կապված «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Կարեն Սարուխանյանի ազգականի որդու մասնակցությամբ միջադեպի հետ։
Կայքի տեղեկություններով՝ «նոյեմբերի 19-ին Գյումրու Գարեգին Նժդեհ պողոտայում վիճաբանություն ու ծեծկռտուք էր տեղի ունեցել դպրոցահասակ մի քանի պատանու միջև, որի ժամանակ Սարուխանյանի ազգականի 16-ամյա որդու աչքերին արցունքաբեր գազ էին փչել, ինչից հետո նրան տեղափոխել էին հիվանդանոց»։
Կայքը նաև գրել էր, որ Շիրակի մարզի քննչական վարչությունում դեպքի առնչությամբ քննություն է իրականացվում։





































