ԱՄՆ փոխնախագահ Ջել Դի Վենսը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթկոֆը հաջորդ շաբաթ կայցելեն Իսրայել՝ Գազայի հատվածում հակամարտության կարգավորման խաղաղության ծրագրի իրականացումն առաջ մղելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Աղբյուրների փոխանցմամբ՝ Վենսն Իսրայել կժամանի առաջիկա երկուշաբթի օրը։
Գազայում խաղաղություն կնքելու համաձայնության շրջանակներում հոկտեմբերի 13-ին իսրայելցի պատանդներն ու պաղեստինցի դատապարտյալներն ազատ էին արձակվել: Չնայած հրադադարին՝ հոկտեմբերի 14-ին պաղեստինցիներ էին զոհվել:
Հոկտեմբերի 13-ին Թրամփը հավերժ ու կայուն խաղաղություն էր խոստացել Մերձավոր Արևելքում, որտեղ պատերազմը մեկնարկել էր գրեթե 2 տարի առաջ: Հակառակ դեպքում՝ ԱՄՆ նախագահն սպառնացել էր ուժով զինաթափել ՀԱՄԱՍ-ին։






































