Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեկնաբանել է Դոհայում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդների վրա հարձակումը։ Նա ասել է, թե անցել են օրերը, երբ «ահաբեկչական առաջնորդներն» անձեռնմխելիություն ունեին աշխարհի ցանկացած վայրում, գրում է «ՌԻԱ նովոստի»-ն։
Իսրայելի վարչապետը ասել է, որ Դոհայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա հարձակումը կարող է Գազայի հատվածում պատերազմի դադարեցման սկիզբ դառնալ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելի ԶՈւ-ն հարվածել է Դոհայում գտնվող բնակելի շենքերին, որտեղ ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ են բնակվել։
Իսրայելական Jerusalem Post-ն էլ, հղում անելով իսրայելցի պաշտոնյաներին, գրել էր, որ Միացյալ Նահանգները հավանություն է տվել Կատարում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդների դեմ Իսրայելի պաշտպանության բանակի գործողությանը։





































