«Աստղային պատերազմներ» գիտաֆանտաստիկ սագայի կերպար Դարթ Վեյդերի լուսային սուրը Լոս Անջելեսի Propstore-ում կայացած աճուրդում վաճառվել է 3,6 մլն դոլարով, հայտնում է Hollywood Reporter-ը։
Նշվում է, որ սա ռեկորդային գումար է «Աստղային պատերազմներ» աքսեսուարի համար։ Աքսեսուարներն օգտագործել են Դարթ Վեյդերի դերը կատարող դերասան Դեյվիդ Փրաուսը և նրա կասկադյոր Բոբ Անդերսոնը։
Ըստ ԶԼՄ-ների՝ այն Վեյդերի «Աստղային պատերազմներ» եռագրության միակ լուսային սուրն է, որը երբևէ վաճառվել է աճուրդում։



































