Գերագույն ռադան քվեարկել է Սվիրիդենկոյի և Ուկրաինայի կառավարության հրաժարականի օգտին
Ուկրաինայի Գերագույն ռադան քվեարկել է երկրի վարչապետի պաշտոնից Յուլիա Սվիրիդենկոյի հրաժարականի օգտին, հայտնել է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն։
Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 259 պատգամավոր, դեմ՝ մեկը, ևս 47-ը ձեռնպահ են մնացել։ Սվիրիդենկոյի հետ հրաժարական է տալիս կառավարության ամբողջ կազմը։
Պատգամավորները նախատեսում են նոր վարչապետ ընտրել հուլիսի 16-ին, գրել է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն։
ՈւՆԻԱՆ-ի տեղեկություններով՝ մինչև նոր վարչապետի նշանակումն ու նախարարների կաբինետի ձևավորումը, կառավարությունը ժամանակավորապես կգլխավորի փոխվարչապետ Դենիս Շմիհալը։
Հուլիսի 13-ին Սվիրիդենկոն Ռադա էր ներկայացրել հրաժարականի դիմում։ Դրանից մեկ օր առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր երկրի կառավարության հրաժարականի մասին։ Նրա խոսքով՝ կաբինետի թարմացումն անհրաժեշտ է, քանի որ Կիևը փոխում է իր քաղաքական ռազմավարությունը։
Նա նշել էր, որ այսուհետ «արտաքին քաղաքական յուրաքանչյուր առաջնահերթ ուղղության համար պատասխանատու կլինի զգալի փորձ ունեցող կոնկրետ անձ»։





































