Կալիֆոռնիայի երդվյալ ատենակալների դատարանը մերժել է ամերիկացի գործարար Իլոն Մասկի հայցն OpenAI-ի և դրա գործադիր տնօրեն Սեմ Ալտմանի դեմ, հայտնում է Reuters-ը։
Մասկը պնդում էր, որ նրանք անարդար կերպով շահույթ են ստացել, սակայն դատարանը չի բավարարել նրա պահանջը։ Դատարանն Ալտմանին, OpenAI-ի համահիմնադիր Գրեգ Բրոքմանին և ընկերությանը մեղավոր չի ճանաչել ներկայացված մեղադրանքներում։ Ըստ դատարանի՝ Մասկը չափազանց երկար է հետաձգել Ալտմանի դեմ հայցի ներկայացումը։
Մասկը պնդում էր, որ OpenAI-ը շեղվել է իր սկզբնական առաքելությունից՝ մարդկության շահերին ծառայելու գաղափարից։ Նրա խոսքով՝ ընկերությունն սկզբում ստեղծվել էր որպես բաց և ոչ առևտրային կազմակերպություն՝ արհեստական բանականությունը մարդկության օգտին զարգացնելու նպատակով, սակայն հետագայում դարձել է առևտրային կառույց՝ սերտ կապերով Microsoft-ի հետ։



































