Ամերիկահայ գործարար Քիմ Քարդաշյանը նախկինում մահապատժի դատապարտված Ռիչարդ Գլոսիպի ազատ արձակման համար օգնել է վճարել 500 000 դոլար գրավը, հայտնում է Independent-ը։
Նշվում է, որ դատապարտյալը գրեթե երեք տասնամյակ անցկացրել է Օկլահոմայում՝ 1997 թվականին կատարված սպանության համար։
ԱՄՆ Գերագույն դատարանը չեղյալ էր հայտարարել Գլոսիպի դատավճիռը 2025 թվականին՝ որոշելով, որ դատախազները թույլատրել են կեղծ ցուցմունքներ տալ նրա նախնական դատավարության ժամանակ։
Գլոսիպի վաղեմի պաշտպան, կինոպրոդյուսեր Սքոթ Բադնիկը հայտնել է, որ Քարդաշյանը վճարել է և տարիներ շարունակ պայքարել նրա ազատության համար։



































