Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հեռախոսազրույց է ունեցել նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում Թրամփը տեղեկացրել է մոտալուտ հրադադարի մասին, ասվում է նախագահի գրասենյակի կողմից ՏԱՍՍ-ին տրամադրված հայտարարության մեջ։
Նշվում է, որ ԱՄՆ-ը նախագահը աջակցություն հայտնել Լիբանանին և նրա ղեկավարությանը։ Աունը շնորհակալություն է հայտնել նրան Իսրայելի հետ հրադադարի հասնելու ջանքերի համար և նշել է, որ «հրադադարը խաղաղության գործընթացի նախերգանք է»։
Ավելի ուշ Թրամփը հայտարարել է, որ Լիբանանն ու Իսրայելը համաձայնության են եկել 10-օրյա զինադադարի շուրջ։
Թրամփը նաև նշել է, որ կհրավիրի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին և Լիբանանի նախագահին Սպիտակ տուն՝ Իսրայելի և Լիբանանի միջև 1983 թվականից ի վեր առաջին բովանդակալից բանակցությունների համար։
«Երկու կողմն էլ ցանկանում են տեսնել խաղաղություն, և ես հավատում եմ, որ դա շուտով տեղի կունենա»,- գրել է նաև Social Truth-ում։
Իսրայելի և Լիբանանի միջև լարվածությունը սրվել էր Լիբանանի տարածքում իսրայելական հարվածների ֆոնին, որոնք Թել Ավիվը ներկայացնում է որպես գործողություններ «Հեզբոլլահ» խմբավորման դեմ։ Այս ֆոնին Վաշինգտոնում անցկացված վերջին բանակցություններից հետո Լիբանանը կոչ էր արել հրադադար հաստատել՝ փորձելով կանխել էսկալացիան։
Ապրիլի 14-ին կայացած հանդիպումից հետո կողմերը հայտնել էին, որ Լիբանանն ու Իսրայելը մտադիր են ուղիղ բանակցությունները շարունակել ԱՄՆ-ի միջնորդությամբ։




































