Իսրայելա-ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին սպանվել է կամ վիրավոր է, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյաների։
The Jerusalem Post-ը հայտնել է, որ Լարիջանիի մահը հաստատել է նաև Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ Իսրայելի պաշտպանության ուժերը ԶԼՄ-ին տեղեկացրել են, որ սպանվել են նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ուժերի ղեկավար Ղոլամրեզա Սոլեյմանիին և նրա տեղակալ Սեյեդ Քարիշիին։
«Երկուսն էլ սպանվել են ժամանակավոր վրանային ճամբարում, որն ստեղծվել էր նրանց հետևելը դժվարացնելու համար՝ ի տարբերություն իրենց հայտնի շտաբի»,- ասել են աղբյուրները։
Զինվորականները նաև պնդում են, որ սպանել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերի ղեկավարին։ Իրանն առայժմ չի մեկնաբանել այս տեղեկատվությունը։
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի թիվը ժամ առ ժամ փոխվում է։





































