Ուկրաինայի շուրջ բանակցություններում դադար է, ԱՄՆ-ն կենտրոնացած է այլ հարցերի վրա, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։
«Ամերիկացիներն այլ առաջնահերթություններ ունեն»,- ասել է նա Financial Times-ին։
Նա նաև նշել է, որ եվրոպացիներն իրենց ամբողջ էներգիան ծախսում են Կիևին համոզելու՝ շարունակել պատերազմը և չեն ցանկանում օգնել խաղաղության գործընթացին։
Պեսկովի խոսքով՝ Ֆրանսիայի ներկայացուցիչն այցելել է Ռուսաստան, սակայն այցն էական արդյունքներ չի տվել։
Reuters-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մերժել է Մերձավոր Արևելքի դաշնակիցների փորձերը՝ դիվանագիտական բանակցություններ սկսելու համար։ Իրանն, իր հերթին, ըստ աղբյուրների, մերժել է որևէ հրադադարի հնարավորություն, քանի դեռ չեն դադարել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները։ Reuters-ին իրանական երկու բարձրաստիճան աղբյուր հայտնել է, որ մի քանի երկիր փորձել է հանդես գալ որպես հակամարտության դադարեցման միջնորդ:
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ի վեր հարվածներ են հասցնում Իրանին։ Հարձակումների հետևանքով զոհվել են բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Թեհրանը պատասխանել է՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին հարվածներ հասցնելով։






































