Լիբիայի բանակի շտաբի պետ Մոհամմեդ ալ-Հադդադը մահացել է Թուրքիայում տեղի ունեցած ինքնաթիռի կործանման հետևանքով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Լիբիայի Տրիպոլիում գտնվող Ազգային համաձայնության կառավարության (ԱԸԿ) ղեկավար Աբդելհամիդ Դբեյբային:
Դեկտեմբերի 23-ի երեկոյան Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ կապն ալ-Հադդադի և ևս չորս մարդու տեղափոխող ինքնաթիռի հետ կորել է: Ինքնաթիռն անհետացել է Անկարայի օդանավակայանից Տրիպոլի թռչելուց հետո: Ավելի ուշ Թուրքիայի ՆԳ նախարար Ալի Երլիքայան հայտնել է Հայմանա շրջանում ինքնաթիռի բեկորների հայտնաբերման մասին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էին թուրքական լրատվամիջոցները, Լիբիայի բանակի շտաբի պետն Անկարայում էր իր թուրք գործընկեր Սելջուկ Բայրաքթարօղլուի հրավերով: Ալ-Հադդադը բանակցություններ էր վարել Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ:





































