Apple-ն WWDC 2025 համաժողովի ընթացքում ներկայացրել է իր օպերացիոն համակարգերի նոր տարբերակները, որոնց ձևավորումը վերափոխվել է՝ ստանալով Liquid Glass («Հեղուկ ապակի») անվանումը։ Ընկերության մամլո հաղորդագրության համաձայն՝ ինտերֆեյսի տարրերն այժմ կիսաթափանցիկ են և «արտացոլում ու կոտրում են շրջակա միջավայրը՝ օգնելով ավելի լավ կենտրոնանալ բովանդակության վրա»։
Apple-ը նաև փոխել է օպերացիոն համակարգերի համարակալման սկզբունքը․ այժմ անվան մեջ նշվում է ակտիվ օգտագործման տարին, այլ ոչ թե տարբերակի համարը։ Արդյունքում՝ iOS 18-ը դարձել է iOS 26, իսկ ընկերության մնացած հարթակները՝ iPadOS, macOS, watchOS, tvOS և visionOS, նույնպես ստացել են նույն համարը։
Apple-ի ինտերֆեյսի ձևավորման փոխնախագահ Ալան Դայը Liquid Glass-ն անվանել է «ընկերության ծրագրային ապահովման դիզայնի ամենամեծ թարմացումը»։ Օպերացիոն համակարգերի հրապարակային բետա տարբերակները հասանելի կլինեն հուլիսին, իսկ պաշտոնական թողարկումը նախատեսվում է աշնանը։






































