Հայաստանը ներկայացնող Վահե Հովեյանը (80 կգ) հռչակվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի չեմպիոն, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Նա եզրափակչում 32 վայրկյանում 8։0 հաշվով հաղթել է հունգարացի Դոմինիկ Շիլագային (Հունգարիա)՝ նվաճելով ոսկե մեդալ։
Զավեն Մեժլումյանը (65 կգ) դարձել է արծաթե մեդալակիր: Նա եզրափակչում 3։6 հաշվով պարտվել է ռուս Ասլան Ձուևին։
48 կգ քաշային Արարատ Ավետիսյանը և 55 կգ քաշային Գեղամ Եղիազարյանը բրոնզե մեդալներ են նվաճել։
92 կգ քաշային Ալեքսան Շալջյանը կիսաեզրափակչում 6-0 հաշվով հաղթել է ադրբեջանցի Զոհրաբ Սաֆարովին ու դուրս եկել եզրափակիչ։





































