Ապարան քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք տեղի է ունեցել 2,1 մագնիտուդով երկրաշարժ, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Հյուսիսային լայնության 40․46⁰ և արևելյան երկայնության 44․24⁰ աշխարհագրական կոորդինատներով օջախի 10 կմ խորությամբ երկրաշարժը տեղի է ունեցել հուլիսի 9-ին` տեղական ժամանակով ժամը 11:42-ին։
Ըստ հաղորդագրության՝ երկրաշարժն զգացվել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, Ագարակ, Բյուրական, Կարբի, Ափնագյուղ և Արագած գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ:






































