Ժողովրդական «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն առաջարկել է բազմազավակ ընտանիքների աջակցության միջոցառումներ, այդ թվում՝ երեք և ավելի երեխա ունեցող ընտանիքներին ապահովել բնակարաններով։
«Մեր հայկական մշակույթը, ընդհանրապես՝ ավանդույթները, ընտանիքակենտրոն են, և հայերի ճնշող մեծամասնության մոտ երջանկության հիմնական ցուցանիշը մեծ ընտանիքն է»,- ասել է նա իր տեսաուղերձում:
Կարապետյանի համոզմամբ՝ եթե կարողանան աջակցել հայ ընտանիքներին, որպեսզի նրանք դառնան ավելի բազմազավակ, հայ ազգն այս հարյուրամյակում տեղ կունենա տարածաշրջանում, տոկոսային դերն էլ կբարձրանա:
Նա շեշտել է, որ ըստ հարցումների՝ բնակարանի խնդիրն ամենամեծն է ՀՀ-ում, այդ պատճառով էլ երիտասարդ ընտանիքներն սպասում կամ մտորում են մինչև երրորդ կամ չորրորդ երեխա ունենալը:
«Մեր առաջարկն է, որ երրորդ երեխայից հետո բազմազավակ ընտանիքներին հնարավորություն տրվի լավ պայմաններով գնել բնակարաններ, պետությունն էլ աջակցի»,- ներկայացրել է Կարապետյանը:
Վերջինս հիշեցրել է, որ երիտասարդ ընտանիքների աջակցման ծրագրերը կիրառել էին նաև Արցախում, ինչը բերել էր նրան, որ Արցախում հետագա 2 տարվա ընթացքում 4-րդ երեխա ունենալու դեպքերն աճել էին 50%-ով:
«Նույնն առաջարկում ենք անել ամբողջ Հայաստանում, բայց այսպես՝ երրորդ և չորրորդ երեխայի դեպքում լուծել բնակարանային հարցը, այսինքն՝ վճարելի բնակարանի հիփոթեքի մի մասը, երկրորդ կարևոր բանը տնտեսական կայունությունն է, քանի որ Հայաստանն աշխարհի միակ երկիրն է, որտեղ մայրաքաղաքն ավելի շատ երեխա է ունենում, քան գյուղերը, «Մեր ձևով» շարժումը բազմաթիվ տնտեսական ծրագրեր է առաջարկել և առաջարկելու, որը, կարող եք վստահ լինել, հաստատ լավարկելու է մեր ընտանիքների տնտեսական վիճակը, և ամեն տարի մի քիչ ավելի լավ վիճակում ենք լինելու, ինչը բերելու է երիտասարդ ընտանիքների համար կայունացման»,- ասել է Կարապետյանը:
Ադրբեջանի կողմից հայ գերիների բանտարկությունն սպառնում է ոչ միայն գերիների, այլև Եվրոպայի անվտանգությանը, հայտարարել է Christian Solidarity International կազմակերպության պաշտպանության...
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է լուրերը Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ հուլիսի 14-ին կազմակերպված ընդունելությունից հետո սննդային թունավորման դեպքերի վերաբերյալ, ասված...
Կարկուտն ու ուժեղ քամին հուլիսի 17-ի երեկոյան ոչնչացրել են Շիրակի մարզի Բաղրավան գյուղի բերքը՝ մեծ վնաս պատճառելով բնակիչներին, հայտնել է...
Բյուրեղավանում հուլիսի 18-ի գիշերը ստացվել է 14 նոր ահազանգ՝ աղիքային վարակի ախտանիշներով, News.am-ին հայտնել է Անդրանիկ Պետրոսյանի անվան քաղաքային պոլիկլինիկայի...
Հուլիսի 18-ին՝ ժամը 06:10-ին, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում տեխնիկական խոտանի պատճառով հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի...
Հուլիսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը, հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական...
ՌԴ հավատարմագրման դաշնային ծառայությունը («Ռոսակկրեդիտացիա») հայտարարել է, որ առաջին անգամ կասեցրել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների կողմից տրված մի շարք փաստաթղթեր։...
Read moreDetailsՀայաստանը և Ռուսաստանը ներկայացնող մարտիկ Արման Ծառուկյանը նախատեսում է կատարելագործել ըմբշամարտի հմտությունները և որակավորվել Լոս Անջելեսում կայանալիք 2028 թվականի ամառային...
Read moreDetails«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]
Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին
2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news