Ձնհալից հետո Երևանի փողոցներում նոր զանգվածային փոսեր են առաջացել։ Վարորդները բողոքում են՝ վնասվում են մեքենաները, անվադողերը պայթում են, աճում է ՃՏՊ-ների թիվը, փոխհատուցում ստանալն էլ հեշտ չէ։ Խորը փոսերը նկատելի են մայրաքաղաքի գրեթե բոլոր վարչական շրջաններում։
Սոցիալական ցանցերում օգտատերերը տասնյակ տեսանյութեր և լուսանկարներ են հրապարակում։ Որոշ փողոցներում խորը փոսեր կան իրար հետևից։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ ճանապարհների բազմաթիվ փոսերը ձմեռվա ձյունն աղով մաքրելու պատճառով են: Նա խոստացել է՝ փոսալցման աշխատանքներ կսկսվեն, խնդիրը կլուծվի:
Armenia Today-ի նկարահանող խումբը հարցում է անցկացրել՝ վարորդներից հետաքրքրվելով, թե ի՞նչ խնդիրների կամ վնասների են բախվել մայրաքաղաքում փոսերի հետևանքով:
«Սաղ ջարդում են, փշրում են, էլի մի անձրև կամ ձյուն եկավ, նորից նույն պատմությունը»,- դժգոհել է վարորդներից մեկը:
Վարորսներից ոմանք նշել են, որ շատ զգույշ են վարում, սակայն քանի որ ճանապարհների վիճակը շատ վատ է, չի օգնում:
Կային նաև վարորդներ, ովքեր իրավիճակը նորմալ էին համարում:
Մանրամասները՝ տեսանյութում:




































