Հայաստանի առանձին շրջաններում փետրվարի 6-ին սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում փետրվարի 6-ին հնարավոր է թույլ ձյուն։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 4-6 աստիճան տաքություն, երեկոյան կնվազի մինչև 0-ից 2 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 0-ից -5 աստիճան, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 0-ից -3 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 3-5 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 0-ից -3 աստիճան։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի -3-ից 1 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -1-ից 2 աստիճան, հովտային շրջաններում՝ 1-4 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 0-ից 4 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 2-5 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 2-5 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 5-7 աստիճան։
Արմավիրում ջերմաստիճանը կնվազի՝ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 5-7 աստիճան Ցելսիուսի։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 0-ից -3 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -2-ից 1 աստիճան։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 3-6 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 0-ից -3 աստիճան, լեռնային շրջաններում՝ -1-ից -4 աստիճան։
Արցախում փետրվարի 6-ին կանխատեսվում է ձյուն, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կնվազի մինչև 0 աստիճան Ցելսիուս, երեկոյան նույնպես կդիտվի 0 աստիճան: Քամին հյուսիսարևելյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։