• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
21 Հուլիս 2026 16:36
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխավորման լավագույն ճանապարհը Բաքու-Ստեփանակերտ քննարկումներն են․ ՀՀ ԱԳՆ

Արցախ, Հայաստան, Տարածաշրջան,
24 Հունիս 2023 17:45
ShareShareShare
Բաքուն կասկածի տակ է դնում ՀՀ անկախությունը և տարածքային ամբողջականությունը․ ՀՀ ԱԳՆ
telegram
Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հստակ երաշխավորման լավագույն ճանապարհն ուղիղ և բովանդակային քննարկումներն են Բաքվի և Ստեփանակերտի միջև՝ միջազգային մասնակցությամբ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ «Տարածաշրջանում իրական և տևական խաղաղություն կառուցելու նպատակով Հայաստանը և Ադրբեջանը բանակցային գործընթացում պետք է փոխադարձ ընդունելի լուծումներ գտնեն գոյություն ունեցող բոլոր խնդիրների համար՝ կանխելով ատելության և թշնամանքի հետագա դրսևորումները: Այդ խնդիրների թվին, ի թիվս այլոց, պատկանում են ինչպես Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման համար ամուր իրավական հիմքերի ամրագրումը՝ համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի և խորհրդային շրջանի ամենավերջին քարտեզների, ինչպես տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը՝ հիմնված երկրների ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության վրա, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հստակ երաշխավորումը: Ընդ որում, համոզված ենք, որ վերջինիս պարագայում լավագույն ճանապարհն ուղիղ և բովանդակային քննարկումներն են Բաքվի և Ստեփանակերտի միջև՝ միջազգային մասնակցությամբ»,- ասված է հայտարարության մեջ: Նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականությունը լրջորեն կասկածի տակ է դնում այդ պետության բարձրագույն ղեկավարության անկեղծությունը և քաղաքական կամքը՝ խաղաղության հասնելու Հարավային Կովկասում։ «Ադրբեջանի իշխանությունների կողմից չդադարող թշնամանքի և ատելության խոսքը, ուժի կիրառման սպառնալիքը և սադրանքները թե՛ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի, թե՛ ԼՂ հայության նկատմամբ լրջորեն կասկածի տակ են դնում այդ պետության բարձրագույն ղեկավարության անկեղծությունը և քաղաքական կամքը՝ խաղաղության հասնելու Հարավային Կովկասում։ Ավելին, Ադրբեջանի գործողությունները ոչ միայն միտված չեն Ստեփանակերտի հետ կառուցողական երկխոսության միջոցով գոյություն ունեցող բազմաթիվ խնդիրները հասցեագրելուն, այլև ճիշտ հակառակը՝ հետևողականորեն տանում են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների»,- նշված է ԱԳՆ հայտարարության մեջ։ Որպես ասվածի վկայություն՝ ԱԳՆ-ն նշել է հունիսի 22-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում բետոնե պատնեշների տեղադրումը և մարդկանց, բեռների ու տրանսպորտի որևէ տեղաշարժի բացառումը։ «Ասվածի ամենաթարմ վկայությունը 2023թ. հունիսի 22-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում բետոնե պատնեշների տեղադրումն է և մարդկանց, բեռների ու տրանսպորտի որևէ տեղաշարժի բացառումը։ Դրա հետևանքով ամբողջովին դադարեցված է ԼՂ սննդի, դեղորայքի ու առաջին անհրաժեշտության պարագաների մատակարարումը և ծանր հիվանդների տեղափոխումը՝ անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից: Արդեն 6 ամսից ավել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը զուգահեռ խափանված է գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ: Չեն դադարում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների թիրախավորումը և դիվերսիոն գործողություններն ադրբեջանական զինված ուժերի ծառայողների կողմից: Ահագնացող հումանիտար ճգնաժամի պայմաններում շարունակվում է խոչընդոտվել միջազգային հումանիտար և փաստահավաք առաքելությունների՝ ծայրահեղ անհրաժեշտ մուտքը ԼՂ»,- նշված է գերատեսչության հայտարարության մեջ։ ԱԳՆ-ն հիշեցրել է Ադրբեջանի կողմից սոցիալական ցանցերով, ինչպես նաև տեղում բարձրախոսների միջոցով հնչող հայտարարություններով ԼՂ խաղաղ բնակչության ահաբեկման մասին։ «Այս համատեքստում անհրաժեշտ է հիշել նաև սոցիալական ցանցերով, ինչպես նաև տեղում բարձրախոսների միջոցով հնչող հայտարարություններով ԼՂ խաղաղ բնակչության ահաբեկումն Ադրբեջանի կողմից, Հադրութի և Շուշիի շրջաններից տեղահանվածների վերադարձի ապահովման պարտավորության միտումնավոր անտեսումը, 2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարի հաստատումից հետո Խծաբերդ, Հին Թաղեր և Փառուխ բնակավայրերի գրավումն ու ամբողջական հայաթափումը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական բնակավայրերում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը և այլն»,- ասված է հայտարարության մեջ: Գերատեսչությունը հավելել է, որ այս գործողություններն իրականացվում են՝ ի հեճուկս ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված պարտադիր իրավաբանական ուժ ունեցող որոշումների և միջազգային հանրության կողմից հնչող բազմաթիվ կոչերի։ «Այս գործողություններն իրականացվում են՝ ի հեճուկս ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված պարտադիր իրավաբանական ուժ ունեցող որոշումների և միջազգային հանրության կողմից հնչող բազմաթիվ կոչերի։ Այս պայմաններում միջազգային հանրությունը չի կարող կույր ձևանալ և պատրանքներ ունենալ, թե ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերը կարող են հասցեագրվել առանց միջազգային հատուկ և անհետաձգելի ուշադրության, ներգրավման և ջանքերի: Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայության իրավունքների և անվտանգության հասցեագրումը միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով, անհրաժեշտ է և կենսական: Անհրաժեշտ ենք համարում կրկին ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է անկեղծ ջանքերի գործադրումը տարածաշրջանում խաղաղության հաստատման համար»,- նշված է ԱԳՆ հայտարարության մեջ: Արցախի տեղեկատվական շտաբը հունիսի 15-ին հայտնել է, որ Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով մարդասիրական և բեռնային բոլոր փոխադրումները։ ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին Armenia Today-ին հաստատել է, որ Կարմիր Խաչը հունիսի 15-ին դադարեցրել է հիվանդների տեղափոխումը Լաչինի միջանցքով։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 16-ին կառավարության նիստում հայտարարել է, որ Ադրբեջանի այս գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտումներ իրականացնելու նրա մտադրության ևս մեկ ապացույց են։ Հունիսի 22-ին ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունել է «Լաչինի միջանցքով ազատ անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը և խորհրդատվությունները։ Հունիսի 23-ին ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Ադրբեջանին ամբողջությամբ ապաշրջափակել Լաչինի միջանցքով երթևեկությունը։
telegram
Tags: Արցախի ինքնորոշման իրավունքԼաչինի միջանցքԼեռնային ՂարաբաղՀՀ ԱԳՆՄիջազգային հանրություն

Հարակից հրապարակումներ

Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

21 Հուլիս 2026 14:13

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունում սահմանադրական բարեփոխումների շրջանակում քննարկում են կառավարման կիսանախագահական համակարգի անցնելու հնարավորությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում...

Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

21 Հուլիս 2026 11:19

Թբիլիսիում հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը տեղացած հորդառատ անձրևը հեղեղել է փողոցներ, բակեր և նկուղներ, վնասել ճանապարհահատվածներ ու ենթակառուցվածքներ, հայտնում...

Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

20 Հուլիս 2026 16:44

Բաքվի բանտում ապօրինի պահվող Արցախի պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը հուլիսի 20-ին ուղերձով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝...

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ ավելի լայնածավալ պատերազմի

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ ավելի լայնածավալ պատերազմի

20 Հուլիս 2026 12:07

ԱՄՆ վարչակազմը պատրաստվում է Իրանի դեմ ավելի լայնածավալ պատերազմի և մեծացնում է տարածաշրջանում ռազմական ինքնաթիռների թիվը, հայտնել է The Washington...

Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

19 Հուլիս 2026 18:24

Ադրբեջանի ռազմարդյունաբերական «Ազերսիլահ» հոլդինգի զորավարժարանում հրդեհ է բռնկվել, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի Պաշտպանության արդյունաբերության նախարարությանը։ Ադրբեջանի պաշտպանության...

Ռուսաստանը պատրաստ է օգնել Բաքվին և Երևանին տրանսպորտային հարցերում․ Լավրով

18 Հուլիս 2026 20:21

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ օգնելու Երևանին և Բաքվին տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման և...

Load More
Xosum
  • Լուրեր
Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

21 Հուլիս 2026 16:14
Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

21 Հուլիս 2026 16:05
ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 16:00
Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

21 Հուլիս 2026 16:00
ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

21 Հուլիս 2026 15:47
Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

21 Հուլիս 2026 15:46
Հայաստանի թիմը 5 մեդալ է նվաճել Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում

Հայաստանի թիմը 5 մեդալ է նվաճել Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում

21 Հուլիս 2026 15:39
Հնդկաստանում սողանքի հետևանքով թունել է փլուզվել. կան զոհեր

Հնդկաստանում սողանքի հետևանքով թունել է փլուզվել. կան զոհեր

21 Հուլիս 2026 14:55
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:54
ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:27
Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

21 Հուլիս 2026 14:13
Իրանցիները Ծառուկյանին 14,5 մլն դոլար են պարտք, առերեսում ենք պահանջել․ փաստաբաններ

Իրանցիները Ծառուկյանին 14,5 մլն դոլար են պարտք, առերեսում ենք պահանջել․ փաստաբաններ

21 Հուլիս 2026 14:12
Զինեդին Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ․ ԶԼՄ

Զինեդին Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ․ ԶԼՄ

21 Հուլիս 2026 13:51
«Առինջ մոլի» 10-15 տաղավար է կապարակնքնվել, «Արարատում» գույքագրումներ են․ Տոնոյան

«Առինջ մոլի» 10-15 տաղավար է կապարակնքնվել, «Արարատում» գույքագրումներ են․ Տոնոյան

21 Հուլիս 2026 13:42
Դատախազը դադարեցրել է Ծառուկյանի նկատմամբ հարկերից խուսափելու մեղադրանքը․ փաստաբան

Դատախազը դադարեցրել է Ծառուկյանի նկատմամբ հարկերից խուսափելու մեղադրանքը․ փաստաբան

21 Հուլիս 2026 13:29
Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 12:16
Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)

Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)

21 Հուլիս 2026 11:46
Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

21 Հուլիս 2026 11:40
Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

21 Հուլիս 2026 11:19
The Guardian: Царукян намерен достроить статую Христа после неудачи на выборах

Ծառուկյանը ՔԿՀ-ից հայտարարել է ՀՀ-ում առաջատար բուհի մասնաճյուղ բացելու ծրագրի մասին

21 Հուլիս 2026 10:39
Ձկնաբույծների բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ (ուղիղ)

Ձկնաբույծների բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ (ուղիղ)

21 Հուլիս 2026 10:18
«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 09:54

«Արարատցեմենտը» հուլիսին նոր կառավարիչ կունենա․ Պապոյան

21 Հուլիս 2026 09:45
Иран выпустил ракеты в сторону Кувейта и Бахрейна после столкновения с США

Իրանը հայտարարել է Քուվեյթում ամերիկյան ռազմական օբյեկտներին հարվածելու մասին. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:30
СМИ: Тегеран передал Вашингтону ответ и озвучил условия прекращения войны

ԱՄՆ-ն և Իրանը դիտարկում են 10-օրյա հրադադարի առաջարկը. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:22
Փաշինյանը հաստատել է Մխիթար Հայրապետյանի սպասվելիք հրաժարականը

Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:08
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 21-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 08:07

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

21 Հուլիս 2026 08:02
Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 21-ին

21 Հուլիս 2026 07:35
Կառավարությունը շուրջ 3,5 մլն դոլար է հատկացրել ԱԱԾ տեխնիկական վերազինմանը

«Պատիվ ունեմ» ծրագիրն առաջարկել են ներդնել ԱԱԾ-ում

21 Հուլիս 2026 00:51
Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից
Քաղաքականություն

Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

21 Հուլիս 2026 16:14

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հուլիսի 21-ի նիստում ուժը կորցրած է ճանաչվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 27 պատգամավորության թեկնածուների գրանցումը։ ԿԸՀ նիստի ուղիղ...

Read moreDetails
Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ
Ներքաղաքական

Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

21 Հուլիս 2026 16:05

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ