ՀԿ-ն հայտնել է Արցախի հուշարձանի նկարը դպրոցից հեռացնելու դեպքի մասին
Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում ցուցահանդես-մրցույթի ժամանակ հեռացրել են աշակերտի՝ Ստեփանակերտի «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը պատկերող նկարը՝ այն...
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը կոշտ քննադատությամբ է հանդես եկել՝ անդրադառնալով Արցախին վերաբերող հայտարարություններին և քաղաքական մոտեցումներին։
Նա նշել է, որ «Արցախը Հայաստան է և վե՛րջ» արտահայտությունը հնչեցնողներն այսօր, իր ձևակերպմամբ, արդարացնում են նույն Արցախում տեղի ունեցող մշակութային և հոգևոր արժեքների ոչնչացումը։
Աբրահամյանի խոսքով՝ նույն շրջանակները նաև պնդում են, թե հազարամյակներով Արցախում ապրած հայերն իրենց տները վերադառնալու իրավունք չունեն։
Պատգամավորը հավելել է, որ այդ նույն մոտեցման կրողներն այժմ Արցախը ներկայացնում են որպես Հայաստանի անվտանգության սպառնալիք և, իր գնահատմամբ, պայքարում են հայկականության հետ առնչվող ցանկացած դրսևորման դեմ։
Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի նախօրեին Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին տաճարն ամբողջությամբ ավերվել էր։ Ադրբեջանցիները նաև վնասել էին Մարտունու Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը և նախկինում հրապարակել էին «Մենք ենք, մեր սարերը» («Տատիկ-պապիկ») հուշարձանի լուսանկարներ՝ արձանագրություններով, որոնք հուշում էին տալիս այն ոչնչացնելու իրենց մտադրությունը։
Ըստ Armenia Today-ի կողմից իրականացված մոնիթորինգի՝ վերջին տարիներին Արցախում ոչնչացվել է ավելի քան 50 հուշարձան, այդ թվում՝ ավելի քան 10 եկեղեցի և մոտ 50 հուշահամալիր ու խաչքար։ 2023 թվականի հոկտեմբերին Time ամսագիրը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղում հայկական ժառանգության ոչնչացման և մշակութային ցեղասպանության սպառնալիքի մասին։
Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում ցուցահանդես-մրցույթի ժամանակ հեռացրել են աշակերտի՝ Ստեփանակերտի «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը պատկերող նկարը՝ այն...
ԱՄՆ-ում բնակվող հայ լրագրող Անդրե Խաչատուրյանն Արցախի դրոշը տարել էր ԱԱ-2026-ի քառորդ եզրափակիչ հանդիպմանը, որն ավարտվել էր Ֆրանսիայի հաղթանակով՝ 2։0...
Բաքվում տեղի է ունեցել հայ գերիների գործով վերաքննիչ բողոքների քննությունը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նիստի ընթացքում Արցախի նախկին նախագահ Արկադի...
Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները Հայաստանի իշխանությունների աջակցության բացակայությունն օգտագործում են որպես...
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարել է, որ նախաձեռնել է կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այցի նախապատրաստումը Բաքու՝...
Բաքվում շարունակվում է հայ գերիների՝ այդ թվում Արցախի նախկին ռազմական և քաղաքական առաջնորդների գործով վերաքննիչ բողոքների քննությունը, հայտնում են ադրբեջանական...
Հնդկաստանի արևմտյան Գուջարաթ նահանգի Ահմադաբադ քաղաքում գտնվող հրավառության անօրինական գործարանում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով առնվազն ութ մարդ զոհվել է,...
Read moreDetailsԳյումրիում բացվել է հասարակական-քաղաքական գործիչ, իրավաբան, պատմաբան Կարո Սասունիի արձանը, հայտնել է Իվան Արդհալջյան։ «Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն, ազատամարտի...
Read moreDetails«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]
Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին
2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news