ՀԱՊԿ երկրներն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի արագ կնքմանը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Գոհունակությամբ ենք նշում Հայաստանի և Ադրբեջանի միջև ակտիվ միջպետական երկխոսությունը։ Մենք աջակցում ենք համապարփակ կարգավորմանը և կողմերի միջև անվերապահ խաղաղության պայմանագրի արագ կնքմանը»,- ասվում է հռչակագրում։
ՀԱՊԿ ղեկավարների գագաթնաժողովին մասնակցել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Հայաստանը չի մասնակցի Բիշքեկում նոյեմբերի 27-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին, սակայն Երևանը դեմ չէ գագաթնաժողովում համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը:
Երևանը սառեցրել էր իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ, սակայն արդեն մոտ երկու տարի չի վճարում կազմակերպության անդամավճարները։ ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը մարտին հայտարարել էր, որ եթե Հայաստանը մինչև 2025 թվականի ավարտը շարունակի նույն քաղաքականությունը, կազմակերպության անդամ երկրները «կարող են քննարկել տարբեր սցենարներ»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսին հայտարարել էր, որ ավելի հավանական է ՀԱՊԿ-ից դուրս գալը, քան անդամակցության ապասառեցումը:






































