Հրշեջ-փրկարարները մարել են Գեղարքունիքի մարզի Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող Սուրբ Հովհաննես մատուռում բռնկված հրդեհը, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ հրդեհի մասին ահազանգն ստացվել է ժամը 15։37-ին, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։00-ին, մարվել՝ 16։45-ին։ Մատուռի ներսում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ։






































