Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:24

Լաչինի միջանցք այլևս գոյություն չունի, «Զանգեզուրի միջանցքը» չպետք է լինի բանակցությունների առարկա․ Օսկանյան

Լաչինի միջանցք այլևս գոյություն չունի, «Զանգեզուրի միջանցքը» չպետք է լինի բանակցությունների առարկա․ Օսկանյան

Բոլոր տրամաբանությամբ՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» այլևս չպետք է լինի բանակցությունների առարկա, առավել ևս՝ գոյաբանական սպառնալիք Հայաստանի ինքնիշխանությանը, գրել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Այն ծագել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունից, որտեղ նշվում էր Հայաստանով անցնող ճանապարհ, ըստ էության, հայելային կառուցվածքով Լաչինի միջանցքին համարժեք, որը մի ժամանակ կապում էր Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ, սակայն այսօր Լաչինի միջանցք այլևս գոյություն չունի։ Չկա նաև Լեռնային Ղարաբաղ՝ իր հազարամյակներ շարունակ այնտեղ բնակվող հայ բնակչությամբ։ Այդ հայելային համադրությունը, որի միջոցով Ադրբեջանը փորձում էր արդարացնել իր պահանջները, վաղուց պետք է փլված լիներ՝ սեփական անհեթեթության ծանրությունից»,- ընդգծել է նա։ 

Այն, որ դա տեղի չունեցավ, ըստ Օսկանյանի, միակ պատճառը Հայաստանի դիվանագիտության լիակատար ձախողումն է։

«Երբ Լեռնային Ղարաբաղը ենթարկվեց էթնիկ զտման, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը ոչ միայն չմերժեցին միջանցքի գաղափարը, այլ լռությամբ, խառնաշփոթ հայտարարություններով և վտանգավոր զիջումներով լեգիտիմացրին այն։ Ավելին՝ հենց Փաշինյանն անձամբ բազմիցս ամրապնդեց Ադրբեջանի նարատիվը՝ հայտարարելով, թե «Լեռնային Ղարաբաղը միշտ էլ հանդիսացել է Ադրբեջանի մաս»։ Այդ մի նախադասությունը նույնքան կործանարար էր, որքան ցանկացած ռազմական կամ դիվանագիտական պարտություն։ Այն ոչ միայն ջնջեց Հայաստանի դիվանագիտական դիրքերը, այլև քանդեց իրավական ու բարոյական հիմքերը՝ հետագա ադրբեջանական պահանջներին դիմակայելու համար, այդ թվում՝ «ինքնիշխան միջանցքի» գաղափարին Սյունիքի տարածքով»,- նշել է նա։

Օսկանյանի կարծիքով՝ փոխանակ հակազդելու այդ նարատիվին՝ Հայաստանի վերլուծական և որոշ քաղաքական շրջանակներ սկսեցին Սյունիքի մասին խոսել որպես գլոբալ ռազմավարական առանցք՝ պատկերացնելով այն որպես կենսական ուղի՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շրջանցելու, Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության, Թուրքիայի պանթուրքիստական հավակնությունների և Արևելք-Արևմուտք առևտրային երթուղիների սպասարկման համար։ Այս կերպ նրանք Ադրբեջանի ձեռքը տվեցին հենց այն աշխարհաքաղաքական արդարացումը, որի կարիքն ուներ երկկողմանի տարածքային ագրեսիայի համար։

«Իրականությունն այն է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» նախևառաջ նեղ, շահադիտական պահանջ է Ադրբեջանի կողմից՝ անխոչընդոտ մուտք ապահովելու իր արտատարածքային Նախիջևանի մարզ։ Ցանկացած ինքնիշխան պետություն կարող է բանակցել տրանսպորտային հասանելիության հարցերի շուրջ։ Սակայն այն, ինչ Ադրբեջանը պահանջում է, շատ ավելի վտանգավոր է՝ միջանցք արտատարածքային կարգավիճակով, որտեղ բացառված կլինեն Հայաստանի օրենքները, մաքսային վերահսկողությունն ու անվտանգության մարմինների ներկայությունը։ Ոչ մի ինքնիշխան պետություն չէր համաձայնվի այդպիսի պայմաններին։ Եվ ոչ մի կոմպետենտ կառավարություն թույլ չէր տա, որ նման հարցն ընդհանրապես մնա օրակարգում»,- հավելել է նա։

Օսկանյանը շեշտել է, որ Հայաստանին այժմ անհրաժեշտ է ամբողջական դիվանագիտական վերագործարկում։

«Բազմաթիվ այլ հարցերի կողքին՝ այս հարցը պետք է ձևակերպվի որպես հաղորդակցության բացման տարածաշրջանային գործընթացի մաս՝ հիմնված ինքնիշխանության և իրավազորությունների լիարժեք փոխադարձ հարգման վրա։ Ցանկացած այլ լուծում դիվանագիտություն չէ։ Դա միակողմանի և անընդունելի զիջում է»,- եզրափակել է նա:

Այսօր ավելի վաղ 5-րդ ալիքին տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ Մեղրիով ճանապարհի թեման Ադրբեջանի պահանջով դարձել է նոյեմբերի 9-ի հայտարարության կետ՝ Լաչինի միջանցքին սիմետրիա ստեղծելու համար։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+