Իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ Իրանում բողոքի ցույցերի վերջին 10 օրվա ընթացքում առնվազն 36 մարդ է սպանվել, հայտնել է BBC-ն:
Ըստ Տելեգրամ ալիքների՝ Սպահանում ցուցարարներն այրում են Իսլամական Հանրապետության դրոշները:
Իրավապաշտպանների արտասահմանյան լրատվական գործակալությունը մանրամասնել է, որ սպանվածներից 34-ը ցուցարար է, իսկ երկուսը կապված են անվտանգության ուժերի հետ:
Իրանի իշխանությունները զոհերի պաշտոնական ցուցակ չեն հրապարակել, սակայն հայտնել են, որ զոհվել է անվտանգության ծառայության երեք աշխատակից: BBC-ի իրանական ծառայությունն այս պահի դրությամբ հաստատել է 20 մարդու մահն ու ինքնությունը:
Իրավապաշտպանները նաև հայտնել են, որ ավելի քան 60 ցուցարար վիրավորվել է, 2076-ը՝ ձերբակալվել անկարգությունների ժամանակ:
Իրանական կիսապաշտոնական ԶԼՄ-ները հունվարի 6-ի հայտնել էին, որ ոստիկանները գնդակահարել են, այսպես կոչված, «ապստամբներին» Արևմտյան Իլամ նահանգի Մալեքշահիում, սակայն իշխանությունները հերքել են:
Բողոքի ակցիաներն սկսվել էին դեկտեմբերի 28-ին՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ իրանական արժույթի կտրուկ անկման ֆոնին:





































