Ռուսաստանը որշել է 2026 թվականի Հայաստանի խորհրդարանական ընտրություններին հայաստանյան քաղաքական ուժերին բարոյական աջակցություն ցուցաբերել և միայն այն թեկնածուներին և ուժերին, որոնք պատրաստ են ներդնել իրենց միջոցները, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին:
Ըստ թերթի՝ բոլոր քաղաքական ուժերին, որոնք դիմել են ֆինանսական աջակցության համար, Ռուսաստանը կտրուկ մերժել է՝ ասելով «ձեր պայքարը բիզնեսի մի՛ վերածեք, մեր հաշվին փող մի՛ աշխատեք»:
Հայաստանի որոշ քաղաքական ուժերի թեկնածուներ ասել են, որ գումարի կարիք չունեն՝ հավելելով, թե շնորհակալ կլինեն այլ օգնության և կամ չխանգարելու դեպքում, գրել է թերթը՝ չմանրամասնելով, թե ում մասին է խոսքը։
Մամուլը հոկտեմբերի 2-ին գրել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայում հանդիպել է հայաստանյան հարցերով Կրեմլի կուրատոր Սերգեյ Կիրիենկոյի հետ, քննարկել են հայաստանյան ներքաղաքական հարցեր, այդ թվում՝ ընտրությունների հետ կապված։


































