Դեկտեմբերի 9-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, հայտնել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության խոսնակ Արման Մուսինյանը։
Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս իրավիճակի և դրանց զարգացման ու ամրապնդման հեռանկարների շուրջ։
Տեր-Պետրոսյանն ու ՌԴ դեսպանը հանդիպել էին նաև սեպտեմբերի 9-ին։



































