ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին ու նշել, որ Ռուսաստանի ներկայությունն Անդրկովկասում հույժ անհրաժեշտություն է, և պատմությամբ հաստատված իրողություն, հայտնել է Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։
Տեր-Պետրոսյանը Կոպիրկինի հետ ավելի քան մեկ ժամ տևած զրույցի ընթացքում ասել է, որ Հայաստանի ազնիվ և հուսալի բարեկամներն են Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը, Ֆրանսիան, Հունաստանը, իսկ մոտ հեռանկարում՝ Չինաստանը և Հնդկաստանը:



































