Կոտայքի մարզում՝ Արամուս բնակավայրի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատվածում տղամարդու և կնոջ դիեր են հայտնաբերվել, գրել է Shamshyan.com-ը։
Կայքի տվյալներով՝ իրավապահները մի քանի վարկածի ուղղությամբ են աշխատում, դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում է լրատվամիջոցը։
Armlur.am-ն էլ գրում է, որ ըստ նախնական տվյալների՝ Արամուսի դաշտում ամուսիններին սպանել են։ Նշվում է, որ իրավապահները նախնական տվյալներ ունեն, որ առավոտյան ամուսինները վիճաբանել են հարևաներից մեկի հետ, որից հետո նրանց գտել են դաշտում մահացած։
Նրանց մարմինների վրա հայտնաբերվել են հրազենի ու եղանի հետքեր, գրել է լրատվամիջոցը։





































