Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը և Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը քննարկել են մի շարք կարևոր միջպետական իրավական հարցեր, հայտնում է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը։
Ըստ հաղորդագրության՝ Կոպիրկինն ընդգծել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների շուրջ կայուն համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:
Նշվում է, որ կողմերը երկուստեք կարևորել են քննարկումների ու տարբեր ձևաչափերով կարծիքների փոխանակման շարունակականությունը:
Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Անդրեասյանը Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ էր նշանակվել օգոստոսի 30-ին:




































