«Հայաստան» դաշինքը հայտնել է Սպիտակի գրասենյակում իրականացվող խուզարկությունների և թիմակիցների ձերբակալությունների մասին։
Դաշինքի հայտարարության մեջ նշվում է, որ տեղի ունեցողը գնահատում են ոչ թե որպես իրավական գործընթաց, այլ որպես իրենց գործունեությանը խոչընդոտելու փորձ։ Նրանք նաև պնդել են, որ նման գործողություններով հնարավոր չէ փոխել իրենց քաղաքական օրակարգը։
Ավելի ուշ Հակակառուպցիոն կոմիտեից Armenia Today-ին հայտնել են, որ քննչական գործողությունները կատարվում են կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։
ՀԿԿ-ից այլ մանրամասներ չեն նշել՝ տեղեկացնելով, որ անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Ավելի ոււշ՝ մայիսի 15-ին, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը տեղեկացրել է, որ դատարանը մերժել է Սպիտակի գրասենյակի ղեկավար անձնակազմին կալանավորելու ՀԿԿ-ի միջնորդությունը։
Ձերբակալությունները և խուզարկությունները տեղի են ունենում մայիսի 8-ին ՀՀ-ում պաշտոնապես մեկնարկած նախընտրական քարոզարշավի ֆոնին։
Հայաստանում ԱԺ ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին։
Թարմացված է՝ 15.05.2026 | 13:47





































