Դատարանը Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործով դատական նիստը հետաձգել է մինչև հունվարի 19-ը՝ ժամը 14:00-ն։
Դատավորը նշել է, որ քրեական գործը բաղկացած է 40 հատորից, հետևաբար՝ մեղադրող կողմին տրամադրվել է մեկ շաբաթ ժամանակ՝ նյութերին ծանոթանալու համար։ Գործով նոր դատախազ է ներգրավվել, որը, պաշտպանական կողմի պնդմամբ, 9-րդ մեղադրողն է։ Չորս տուժող, որոնք պետք է ցոուցմունք տային դատարանում, ներկա չեն գտնվել դատական նիստին։
Համբարձումյանն անցնում է 2019 թվականին հարուցված քրեական գործով և մեղադրվում է 2018 թվականի իրադարձությունների ժամանակ ցուցարարների դեմ զենք օգտագործելու մեջ։ Հոկտեմբերի 28-ին Հայաստան ժամանելուն պես Մասիսի արդեն նախկին քաղաքապետը կալանավորվել էր:



































