Այս պահին խուզարկում են «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի բնակարանը, հայտնել է կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Նա նշել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների կողմից կատարվող խուզարկության պատճառներն իրեն հայտնի չեն։
Ավելի ուշ փաստաբան Սոս Հակոբյանը հայտնել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները ձերբակալել են Գալստյանին։





































