Երևանում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպի վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել, նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում է Shamshyan.com-ը։
Նախօրեին ArmLur-ը հայտնել էր, որ Երևանի Նոր-Նորքի Շոպրոնի փողոցում քաղաքացու են սպանել՝ մեքենան մի քանի անգամ քշելով նրա վրա։
Shamshyan.com-ը հայտնում է, որ մահացողը Երևանի բնակիչ 31-ամյա Բորիս Արզումանյանին։ Նոյեմբերի 28-ին նրա հուղարկավորությունն էր։
Ըստ կայքի տեղեկությունների՝ մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ մասնակիցներից մեկն իր վարած ավտոմեքենայով, որի մակնիշը պարզվում է, վրաերթի է ենթարկել կռվի մասնակիցներից Արզումանյանին։
Քրեական ոստիկանները պարզել են, որ տեղի ունեցածը միտումնավոր վրաերթ է։ Ըստ տեղեկությունների՝ կռվի մասնակիցներից Երևանի բնակիչ 30-ամյա Սերգեյ Աղաջանյանը մարմնական վնասվածքներ է ստացել։
Աղբյուրը հայտնում է, որ նշված դեպքի շրջանակում քրեական ոստիկանները մեկ անձի հայտնաբերել են, ով որպես կասկածյալ ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, իսկ կռվի մասնակիցների մեծ մասը, որոնց թիվը, ըստ օպերատիվ տեղեկությունների, հասնում է 15-ի, որոնվում է։
Նշվում է նաև, որ հայտնաբերել է մի քանի թանկարժեք ավտոմեքենա, դրանք տեղափոխվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Հայտնաբերված ավտոմեքենաներից մեկով էլ, ըստ տեղեկությունների, տեղի է ունեցել վրաերթը։





































