Երևանի Բաբաջանյան փողոցում բախվել են MAN և ISUZU մակնիշի ավտոբուսները, հայտնել է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում։
Կայքի տեղեկություններով՝ բախման հետևանքով երթևեկությունը նշված հատվածում դադարեցվել է, քանի որ ավտոբուսները հայտնվել են ճանապարհի մեջտեղում՝ փակելով երթևեկելի գոտին:
Նախնական տվյալներով՝ վթարի հետևանքով տուժածներ չկան, տեղեկացրել է լրատվականը։




































