Հոնկոնգի բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 83-ի, հայտնում է The South China Morning Post-ը։
Թերթի տվյալներով՝ վիրավորվել է 76 մարդ, այդ թվում՝ 11 հրշեջ։ Առնվազն 300 մարդ անհետ կորած է համարվում։ Փրկարարական գործողությունների ընթացքում հրշեջները փրկել են նաև մեկ անձի, որը գտնվում էր շենքի հարկերից մեկի աստիճանավանդակի վրա։
Համալիրը բաղկացած է մոտ 2000 բնակարանից, և այնտեղ բնակվում է շուրջ 4000 բնակիչ։ 900-ը տեղափոխվել են ապաստարաններ։
Շինարարական երեք ընկերության ղեկավարներ ձերբակալվել էին անզգուշությամբ սպանության պատճառ դառնալու կասկածանքով՝ կապված դյուրավառ նյութերի՝ ցանցի և պլաստիկ թիթեղների հետ, որոնք կարող էին հնարավոր դարձնել հրդեհի արագ տարածումը։




































