Կամչատկայի ափերի մոտ հետցնցումները շարունակվում են հուլիսի 30-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո, մեկ օրում գրանցվել է մինչև 5,5 մագնիտուդով 10 առավել նկատելի ստորգետնյա ցնցում, հինգշաբթի հայտնել է Ռուսաստանի ԱԻՆ տարածաշրջանի գլխավոր վարչությունը, գրում է «Ինտերֆաքս»-ը:
Բնակավայրերում ցնցումները չեն զգացվել:
Օրեր առաջ Կամչատկայի ափերի մոտ 4 երկրաշարժ էր տեղի ունեցել։ Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ բնակավայրերում դրանք կրկին չէին զգացվել։
Հուլիսի 30-ին Կամչատկայի արևելյան ափին տեղի էր ունեցել 1952 թվականից ի վեր ամենաուժեղ երկրաշարժը, որի ուժգնությունը կազմել էր 8,8: Կամչատկայի երկրամասի բնակավայրերի բնակիչները մինչև 8 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ էին զգացել: Հայտարարվել էր ցունամիի տագնապ։




































